Վաղը՝ ժամը 18:30-ին, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Կանանց XVIII-XXդդ․ հայկական զարդերի խորհրդանշական իմաստները» թեմայով:
Զեկույցով հանդես կգա Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող, ազգագրագետ Աստղիկ Իսրայելյանը, ով կներկայացնի XVIII-XXդդ․ հայկական զարդերի կիրառման եղանակները՝ դիտարկելով դրանք ժողովրդական սովորույթներում, ավանդույթներում, տոներում և ծեսերում ։
Զեկույցի ընթացքում Ա. Իսրայելյանը կանդրադառնա զարդերի տարատեսակներին, զարդաձևերին և նախշերի խորհրդանշական իմաստներին։

Նույն օրը «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսը կհամալրվի նոր ցուցանմուշներով:
Մուտքը՝ ցուցահանդեսի տոմսով: