Օգոստոսի 20-ին՝ ժամը 18:30-ին, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Հայաստանի հնագույն գործվածքները՝
ըստ Արենի-1 քարայրի նյութերի» խորագրով:
Զեկույցով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը, ով կներկայացնի Արենի-1 քարայրից հայտնաբերված գործվածքները հնագիտական համատեքստում՝ բացահայտելով դրանց գործառույթը և դերը:
Նույն օրը «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսը կհամալրվի նոր ցուցանմուշներով:
Մուտքը՝ ցուցահանդեսի տոմսով: