Օգոստոսի 27-ին՝ ժամը 18:30-ին, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Հայկական գորգերի և տարազի որոշ զարդաձևերի իմաստաբանական ընդհանրությունները» խորագրով:
Զեկույցով հանդես կգա Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լիլյա Ավանեսյանը, ով կներկայացնի հայկական գորգերի և տարազի զարդաձևերի իմաստաբանական ընդհանրությունները՝ պայմանավորված ազգային մշակույթի հիմքում ընկած աշխարհի վերաբերյալ հնագույն պատկերացումներով և ընկալումներով: