Հուլիսի 30-ին՝ ժամը 18:30-ին, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Հայկական տարազի ոսկեթել և ոսկեքուղ ասեղնագործությունը» թեմայով:

Զեկույցով հանդես կգա ՀՀ ժողովրդական վարպետ Լուսինե Մխիթարյանը, ով կներկայացնի ասեղնագործության տարատեսակները, դրանց տեխնիկական առանձնահատկությունները և ոսկեթելի կիրառման տարբերությունները:
Նույն օրը «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսը կհամալրվի նոր ցուցանմուշներով:
Մուտքը՝ ցուցահանդեսի տոմսով: