Հուլիսի 9-ին՝ ժամը 19:00-ին,
Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝
«Հարսանեկան զգեստ. կանաչ-կարմիրից սպիտակ հարսանիք» թեմայով:
Զեկույցով հանդես կգա Հնագիտության և ազգագրության ինստիտուտի
առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը:
Զեկուցման ընթացքում անդրադարձ կկատարվի հայկական հարսանեկան ծեսերում նորապսակների զգեստը պատրաստելու, հագցնելու հետ կապված արարողություններին՝ միաժամանակ դիտարկելով հարսանեկան տարազի որոշ խորհրդանշանային և գործառութային իմաստների ձևավորումն ու փոխակերպումը:
Նույն օրը ցուցահանդեսը կհամալրվի նոր ցուցանմուշներով:
Մուտքը՝ ցուցահանդեսի տոմսով: