Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ՝ «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում, սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին, Արտաքին գործերի նախարարության նախկին շենքում տեղի կունենա «Պարք բանակաց. համընդգրկուն ժառանգություն» թեմայով դասախոսություն, վարպետաց դաս՝ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած մեր հայրենակիցների համար, որը կվարի «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը: