Հուլիսի 16-ին՝ ժամը 18:30-ին, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Պար, տարազ, ինքնություն» թեմայով:
Զեկույցով հանդես կգա «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, ով կներկայացնի ազգային տարազի վերադարձը մերօրյա կենցաղ և հայոց բեմ՝ ազգագրական պարի հոլովույթում:
Դասախոսության ընթացքում կարող եք մասնակցել նաև ազգային պարի ուսուցման:

Նույն օրը ցուցահանդեսը կհամալրվի նոր ցուցանմուշներով:
Մուտքը՝ ցուցահանդեսի տոմսով: