Հունիսի 9-10-ը Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Դրամի աղբյուրագիտական արժեքը» խորագրով միջազգային գիտաժողով՝ Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ դրամի թողարկման 30-ամյակին նվիրված։
Գիտաժողովին զեկուցումով հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 10-ը գրանցվել և ուղարկել զեկուցման վերնագիրը, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն համառոտ ամփոփագիրը (300-500 բառ)։
Զեկուցումներն ուղարկել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3E0f1vM
Զեկուցման ներկայացվող թեմաները կարող են վերաբերել ապրանքային փողին, մետաղադրամներին ու թղթադրամներին, որոնք կիրառվել, շրջանառվել, հատվել ու տպվել են Հայաստանում և հարևան երկրներում, Հայաստանի և հարևան երկրների դրամական տնտեսությանը, դրամագիտության տեսական և մեթոդաբանական հարցերին, դրամի մշակութային դրսևորումներին։ Թեմաները կարող են ընդգրկել նախադրամային շրջանից մինչև մեր օրերն ընկած ժամանակաշրջանը։
Արտասահմանում գտնվող հետազոտողները գիտաժողովին կարող են մասնակցել նաև առցանց։
Աշխատանքային լեզուները՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։
Ներկայացված զեկույցները գրախոսվելուց հետո հոդվածների տեսքով կհրապարակվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականի 12-րդ համարում: