Մայիսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Երևան 1954. Անաստաս Միկոյանը, հալոցքը և ապաստալինացումը Խորհրդային Հայաստանում» թեմայով բանախոսություն, որը կվարի Սանկտ Պետերբուրգի Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պատմության ամբիոնի հետդոկտորանտ Պիետրո Շաքարյանը։

Բանախոսը կներկայացնի Անաստաս Միկոյանի գործունեության, ապաստալինացման հիմքեր դնելու, խորհրդային հասարակության ժողովրդավարացման գործում նրա դերակատարության մասին։

Բանախոսության լեզուն՝ անգլերեն։

Մուտքն ազատ է։