Հունիսի 22-ին` ժամը 16:30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա դասախոսություն «Երուսաղեմը և հայերը» թեմայով, որը կվարի ֆրանսիահայ պատմաբան, հայագետ, Հայաստանի ԳԱԱ անդամ Կլոդ Արմեն Մութաֆյանը:
Դասախոսության ընթացքում բանախոսը կներկայացնի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում եւ Սուրբ քաղաքում պահվող 5-16-րդ դարերի բացառիկ արժեքավոր նմուշների և Սուրբ քաղաքում հայերի դարավոր ներկայությունը փաստող վավերագրերի մասին։
![](https://historymuseum.am/wp-content/uploads/2023/06/354568044_731992912267866_6763617612133996396_n-850x400.jpg)