Երվանդ Լալայանի ծննդյան 160-ամյակի շրջանակներում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Երվանդ Լալայան․ Հայ ազգագրական գիտության հիմնադիր» խորագիրը կրող բանախոսությունը, որը կվարի ԵՊՀ Հնագիտության և ազգագրության ամբիոնի պրոֆեսոր, պ․գ․դ․ Ռաֆիկ Նահապետյանը։

Բանախոսը կներկայացնի Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր տնօրեն, ազգագրագետ, հնագետ Երվանդ Լալայանի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև կներկայացնի նրան որպես գիտական ազգագրության հիմնադիր, «Ազգագրական հանդես» մասնագիտական ամսագրի հիմնադիր, ռիգեոնալ-տարածքային ազգագրության հետազոտող, թանգարանաստեղծ, հնագետ, մարդաբան, բանահավաք և մատենագետ։ Բանախոսն իր ելույթի ընթացքում անդրադարձ կկատարի նաև Երվանդ Լալայանի կնոջ՝ Հայկանուշ Հարությունյանի անձնուրաց նվիրմանը ամուսնու գիտակազմակերպչական գործունեության մեջ։

Մուտքն ազատ է։