ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Կրթական ծրագրերի և մեկնաբանման աշխատանքների կազմակերպման բաժին

Կրթական ծրագրերի և մեկնաբանման աշխատանքների կազմակերպման բաժին

Կրթական ծրագրերի և մեկնաբանման աշխատանքների կազմակերպման բաժինը իրականացնում է կրթական նախագծեր, ծրագրեր, կրթամշակութային միջոցառումներ թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններում` տարբեր տարիքային խմբերի այցելուների համար:

Սկզբնական շրջանում բաժինը կրել է Էքսկուրսիոն բյուրո անվանումը, էքսկուրսիաներ անցկացվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Ապա 1988թ. բաժինը լուծարվել է և վերաբացվել 1993թ.-ին՝ Գիտամասսայական բաժին անվամբ: Գործունեությունն իրականացվել է մի քանի ուղղությամբ՝

Էքսկուրսիաների և դասերի անցկացում

Ուսումնական հաստատությունների, գործարանների, զորամասերի հետ պայմանագրերի կնքում

Նույն թվականին բաժնում ավելացել է նաև իտալերեն լեզվով էքսկուրսավարության ծառայությունը:

2014 թվականից բաժինը վերանվանվել է «Էքսկուրսիոն աշխատանքների կազմակերպման» և էքսկուրսավարները աշխատել  են ըստ կարգերի. I կարգ ստանում էին նրանք, ովքեր աշխատել էին 5 տարի, իսկ II և III կարգեր՝ աշխատանքի ընդունվելուց երկու տարի հետո:

2021 թվականից բաժինը կրում է «Կրթական ծրագրերի և մեկնաբանման աշխատանքների կազմակերպման» անվանումը:

Բազմամյա աշխատանքային փորձ ունեցող էքսկուրսավարներից են եղել Անահիտ Սարգսյանը (1975-1991), Սիլվա Հովսեփյանը (1976-1996), Սիրարփի Կեյայանը (1976-1998):