Մայիսի 21-ին՝ ժամը 19:30-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի ցուցահանդես՝ «Զենք. պայքար և մշակույթ» խորագրով՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին:
Կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանի զենքի հավաքածուից արժեքավոր հնագիտական նմուշներ, Հայաստանին և տարածաշրջանին բնորոշ սառը զենքի տեսակներ (դաշույններ և սրեր), հրազեն, զինագործի գործիքներ, ատրճանակի պատյաններ, փամփշտակալ, հուշային-անվանական զենքեր՝ թրեր, շքադաշույններ, ատրճանակներ, ինչպես նաև այլ նմուշներ: