Թանգարանների միջազգային օրվա շրջանակում՝ մայիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կվարի բանախոսություն՝ «Թանգարանները Հայաստանում․ անցյալից ներկա» խորագրով։
Բանախոսության ընթացքում Դ․ Պողոսյանը կներկայացնի Հայաստանի թանգարանների ստեղծման գործընթացը, աստիճանական զարգացումը, կտրվի ներկայումս գործող հիմնական թանգարանային ցանցի բնութագիրը, կքննարկվեն ոլորտում առկա հիմնախնդիրները։
Բանախոսության մուտքն ազատ է։