«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կվերաբացվեն Անի․ «Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցադրության սրահները։ Ցուցադրության շրջանակներում ներկայացվելու է շուրջ 350 առարկա Անիից և Դվինից (գրակալներ, խաչեր, բուրվառներ, Անիից հայտնաբերված 12-13-րդ դդ․ թվագրվող մանկական մետաքսե վերնազգեստ, խեցեղեն և ապակյա իրեր, մանրակերտներ), ինչպես նաև կոթողներ Մեղրիի, Հաղարծինի, Նորավանքի, Գառնու, Հովհաննավանքի և Կեչառիսի հուշարձաններից։
Ուշադրությո՜ւն
Նույն օրը՝ ժամը 20։00-ին, տեղի կունենա համերգային ծրագիր՝ «Անին երգերի մեջ» խորագրով։
Մուտքն ազատ է։