Թանգարանների գիշեր և Թանգարանների միջազգային օր միջոցառումների շրջանակում, որն այս տարի կրում է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը, մայիսի 17-ին և 18-ին` ժամը 11-ից, Հայաստանի պատմության թանգարանում ՝ «Մեր պատմությունը՝ մեր բարբառներով» խորագրի ներքո կանցկացվեն շրջայցներ տարբեր բարբառներով։
Շրջայցները կանցկացվեն հետևյալ ժամերին, նշված բարբառներով։
Մայիսի 17
11։00 Ջավախքի
12։00 Վայոց ձորի
13։00 Գեղարքունիքի
14։00 Արցախի
15։00 Շիրակի
16։00 Սյունիքի
17։00 Արագածոտնի
Մայիսի 18
11։00 Լոռիի
12։00 Շիրակի
13։00 Արցախի
14։00 Տավուշի
15։00 Ջավախքի
16։00 Սյունիքի
Շրջայցի մասնակցությունը անվճար է՝ նախնական գրանցմամբ։
Գրանցումների համար կարող եք զանգահարել +374 (55) 52 06 91 հեռախոսահամարով։ Սիրով սպասում ենք բոլորին։