«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Թանգարան և ճարտարապետություն» խորագրով պանելային քննարկումը, որի ընթացքում ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Կարեն Բալյանը և նկարիչ-համադրող, «Gyumri Art Week» փառատոնի գեղարվեստական ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը կանդրադառնան թանգարաններում ցուցադրությունների կազմակերպման ժամանակակից մոտեցումներին, ցուցադրություններում կիրառվող ճարտարապետական լուծումներին, ինչպես նաև կներկայացնեն իրենց ունեցած փորձը ցուցադրությունների կազմակերպման ոլորտում։
Պանելային քննարկումը կվարի Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը։

Միջոցառման մուտքն ազատ է։