Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Թորոս Թորամանյանը և հայկական ճարտարապետության միջազգայնացումը» խորագիրը կրող բանախոսությունը, որը կվարի ՀՊԹ Հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ, արվեստաբան Դիանա Գրիգորյանը։
Բանախոսությունը նվիրված է Հայաստանի պատմության թանգարանի ճարտարապետության բաժնի հիմնադիր ու նրա առաջին վարիչ, ճարտարապետ, հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանի 160-ամյակին։
Բանախոսը կներկայացնի Թորոս Թորամանյանի կյանքն ու գործունեությունը, կխոսի նաև մայրաքաղաք Անիի աշխարհիկ ու եկեղեցական ճարտարապետության հուշարձանների ուսումնասիրության մասին, որի շնորհիվ բարձրացել է Անիի պեղումների գիտական արժեքը:
Մուտքն ազատ է։