Փետրվարի 1-ին` ժամը 16:00-ին, «Երեկ և այսօր․ Ժակ դը Մորգանի հետքերով» ժամանակավոր ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա բանախոսություն «Ժակ դը Մորգան․ ֆրանսիացի հնագետի վաստակը Հայաստանում» խորագրով, որը կվարի «էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»-ի «Շենգավիթ» մասնաճյուղի վարիչ Լիլիթ Գասպարյանը։ Բանախոսը կներկայացնի ֆրանսիացի երկրաբան, հնագետ, ազգագրագետ Ժակ դը Մորգանի կյանքն ու գործունեությունը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Պարսկաստանում, Եգիպտոսում։ Անդրադարձ կկատարվի Ժակ դը Մորգանի կողմից 19-րդ դարում Ախթալայում պեղված ուշագրավ հնագիտական ցուցանմուշներին։
Կներկայացվի նաև հայագիտության ոլորտում Ժակ դը Մորգանի թողած վաստակը։
Մուտքն ազատ է։