Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրվա առթիվ, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝  «Ի՞նչ են պատմում տիկնիկները» խորագրով։ Բացումը տեղի կունենա 15։00-ին։

Կցուցադրվի Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանի մոր` Հիրիկ Անտոնյանի անձնական հավաքածուն։ Ցուցադրվող հավաքածուն ընդգրկում է մի քանի տասնյակ տիկնիկներ՝ հեռավոր Արևելքից մինչև Եվրոպա ընկած տարբեր երկրներին բնորոշ ազգային հագուստով։