Հուլիսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Լիբանանահայության պատմության ուսումնասիրության խնդիրները․ աղբյուրագիտություն և մեթոդաբանություն» խորագրով բանախոսություն, որը կվարի պատմաբան, Միչիգանի համալսարանի (Դիրբորն) Հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ Արա Սանճեանը։

Բանախոսը կներկայացնի լիբանանահայ արդի համայնքի պատմության համակողմանի ուսումնասիրության կարևորությունը, թեմային առնչվող առկա աղբյուրագիտական բազան, տարբեր աղբյուրների առանձնահատկությունները, թեմայի ուսումնասիրության մեթոդաբանական մարտահրավերները։

Մուտքն ազատ է։