Ապրիլի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Լուիզա Ասլանյան(ԼԱՍ)․ հարցականի ուղիներով» խորագրով բանախոսություն, որը կվարի թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը։ Բանախոսը կներկայացնի ֆրանսահայ գրողների միության անդամ, Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ, Ֆրանսիայի դիմադրական շարժման ակտիվ անդամ, լեգենդար հերոսուհի Լուիզա Ասլանյանի (ԼԱՍ) կյանքն և գործունեությունը։

Բանախոսությունը կզուգակցվի թատերականացված ընթերցումներով։

Մուտքն ազատ է։