Լուսանկարներ Իրանի ազգային թանգարանում Սանահինի ծիսական սափորի նույնականացման և վիճակի արձանագրման ընթացքից
Իրանի ազգային թանգարանում ս.թ. հոկտեմբերի 17 –ին կայանալիք ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՐԱՆ. ՀՈՂԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ համատեղ ցուցահանդեսում Հայաստանի պատմության թանգարանից կներկայացվի 100 նմուշ: Հոկտեմբերի 3-ին թանգարանի աշխատակիցներ Մանվել Ղալաչյանի և Արտուր Սիմոնյանի ուղեկցությամբ ցուցաբեռը տեղափոխվեց Թեհրան: Արդեն իսկ ավարտված է նմուշների նույնականացման աշխատանքը, և ըստ կարգի երկուստեք ստորագրված են դրանցից յուրաքանչյուրի վիճակն արձանագրող Հանձնման- ընդունման ակտերը: