Հունիսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա լուսանկարիչ և արվեստագետ Հրայր Բազե Խաչերյանի բանախոսությունը՝ «Խաչքար» (Արվեստ և Հոգի. տեսողական ճամփորդություն) խորագրով, որի ընթացքում հեղինակը կներկայացնի նաև 2024 թ․ հրատարակված համանուն գիրքը։
Գրքում ամփոփված են Հայաստանի և Արցախի, նաև Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Վրաստանի, Իրանի, Երուսաղեմի, Սանկտ Պետերբուրգի և այլ շրջանների խաչքարերի լուսանկարներ։
Մուտքն ազատ է։