Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Կաթողիկոսի հանդերձանքի պատկերագրությունը հայ միջնադարյան մանրանկարչության մեջ» խորագրով բանախոսությունը:
Բանախոսությամբ հանդես կգա արվեստագետ, հագուստի ձևավորող, ձեռագործ-վարպետ Սոֆի Խաչմանյանը, ով կխոսի ծիսական հանդերձանքի տարրերի պատմական զարգացման և կառուցվածքի մասին՝ սկսած Վանի թագավորությունից մինչև միջնադար, դրանցում պատկերված զարդանախշերի, գույների, թել-կտորեղենի, մետաղների, թանկարժեք քարերի և այլ նյութերի նշանակության ու դրանց խորհրդանշական իմաստների, ինչպես նաև միջնադարյան մանրանկարչության մեջ (14-18-րդ դարեր) դրանց պատկերման մասին։
Մուտքն ազատ է։