Մայիսի 17-ին՝ ժամը 20։00-ին, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում համերգային ծրագրով հանդես կգա «Կայթ» նվագախումբը: Երեկոյի ընթացքում կհնչեն պատմական Հայաստանի տարբեր գավառներից պահպանված երգեր՝ նոր մշակումներով, այդ թվում՝ «Գորանի», «Հավկունք վըր ծովունը», «Թագպարը» և այլն: Խմբի կատարումներում համադրված են ժողովրդական և ժամանակակից հնչողությունները՝ նոր երանգներ բացահայտելով ազգային երաժշտության մեջ:
Մուտքն ազատ է։ Միացե՛ք մեզ՝ ժամանակի միջով ճանապարհորդելու և վայելելու ազգային երաժշտությունը: