Ինչպիսի՞ն էին կանայք Վանի թագավորությունում. Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության շրջանակում նոր բացահայտումները շարունակվում են։
Շարքի հերթական բանախոսությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ին։
▪️ Թեմա` «Կանայք Վանի թագավորությունում (Ուրարտու)»
▪️Բանախոս` պ․գ․դ․, դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան
Բանախոսը կներկայացնի ուրարտուհիների տեսքն ու հագուկապը, կենցաղն ու զբաղմունքը, Վանի թագավորությունում իրականացվող տոների, հանդիսությունների, խնջույքների, նաև ծիսական արարողությունների ժամանակ կանանց մասնակցությունը:
Բանախոսության ավարտից հետո կարող եք դիտել «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությունը։
Մասնակցությունը` ցուցադրության տոմսով։