Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա բանախոսություն (համաժամանակյա թարգմանությամբ) «Կաշվի վերականգնում և կոնսերվացում» խորագրով։ Բանախոսությունը կվարեն Սաքսոնիա-Անհալթի երկրամասային թանգարանի և Ռեստավրացիոն լաբորատորիայի վերականգնողներ բ․գ․թ․ Քրիստիան-Հայնրիխ Վունդերլիխը և Հայկո Բրոյերը։
Բանախոսները կխոսեն հնագիտական կաշվի պահպանման եղանակների, վերականգնման մեթոդների և տեխնիկայի մասին՝ անդրադարձ կատարելով նաև Արենի 1 քարանձավից հայտնաբերված կոշիկի պահպանման հարցերին։
Մուտքն ազատ է։