Դեկտեմբերի 26-ից Հայաստանի պատմության թանգարանում կվերաբացվի մշտական ցուցադրությունից ևս մեկ հատված՝ «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով։
Ցուցադրությունն ընդգրկում է 11-14-րդ դարերն ընկած ժամանակահատվածը՝ Կիլիկիայում իշխանության ստեղծումից մինչև թագավորության հաստատում, երբ Ռուբինյան իշխանները կարողացան կանգնեցնել անջատողական ձգտումները և ամրացնել ու ընդարձակել իշխանության սահմանները։
Ցուցադրությունում ներկայացված են թանգարանի դրամագիտական հավաքածուներում պահվող իշխանապետության և թագավորության շրջանի, ինչպես նաև համաժամանակյա այլ պետությունների դրամներ, արքայական ընտանիքների տոհմածառը, մետաքսյա վերնազգեստ:
Ցուցադրվող նմուշները Կիլիկիայի հայկական հզոր պետության այն բացառիկ մասունքներն են, որոնք հնարավորություն են տալու այցելուներին հետևել Կիլիկիայի իշխանապետության կայացման և Հայոց պետության ստեղծման ու զարգացման ընթացքին։