Ապրիլի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Կին և պատերազմ» խորագրով հանդիպում-զրույց Արցախյան երեք պատերազմներին մասնակից կանանց հետ, որը կվարի թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը։ Հյուրերի շարքում են բուժքույրեր Անահիտ Գրիգորյանը, Լյուսի Լիսովսկայան (Սիմոնյան), զինվորական ծառայողներ Սոֆյա Սվազյանը, Քնար Ապրեսյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվելու է հայ կնոջ դերը պատմության տարբեր շրջափուլերում, կնոջ կարևորությունը ոչ միայն ընտանիքում, այլև մարտի դաշտում։