Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա 108-րդ տարելիցի շրջանակում՝ ապրիլի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հալեպի հայկական որբանոցը» խորագրով բանախոսություն, որը կվարի  ՀՊԹ նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը։ Բանախոսը կներկայացնի «Հայկական Հալեպի որբանոցը» դեռ չհրատարակված աշխատության հակիրճ նկարագիրը, Շիրաճյանի որբանոցի առաքելության, գործունեության և դրա բաժինների կարևորության մասին։