Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ցուցադրության շրջանակում տեղի կունենա համադրողական շրջայց, որը կվարի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտքարտուղար, ԻԿՕՄ-ի Հայկական թանգարանների ազգային կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանը։ Շրջայցի ընթացքում Մարինե Հարոյանը կխոսի ցուցադրության կազմակերպման նպատակի և բովանդակության մասին՝ լուսաբանելով Արամ Վրույրի և որդիների լուսանկարչական ժառանգությունը և բեմական գործունեությունը։

Մուտքն ազատ է։