Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հայաստանը հնագույն քարտեզներում» խորագրով մշտական ցուցադրության վերաբացումը։
Ցուցահանդեսում ներկայացված են պատմական քարտեզներ, որոնցում հիշատակված է Հայաստանը: Ներկայացված են նաև տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր վայրերում պատրաստված 15 քարտեզի թվային լուսապատճեններ: Դրանցից ամենահինը բաբելոնյան կավե սալիկն է (Ք.ա. 6-րդ դար), իսկ քարտեզների թվագրումը հասնում է մինչև 20-րդ դար:
Բացմանը կհաջորդի աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի բանախոսությունը՝ «Քարտեզը և պատմությունը» վերնագրով։ Բանախոսության ընթացքում հեղինակը կանդրադառնա հայկական պատմական քարտեզագրությանը, ինչպես նաև կներկայացնի Հայաստանի տեղագրումը հնագույն քարտեզներում։