Հունվարի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կկայանա մշտական ցուցադրության «Հայաստանը 19-րդ դարում» խորագրով հատվածի վերաբացումը։
Ցուցահանդեսի շրջանակներում նորովի կներկայացվեն հարյուրավոր ցուցանմուշներ պատմական Հայաստանի տարբեր պատմազգագրական շրջաններից՝ ազգային տարազներ, նրբաճաշակ զարդեր, ձեռագործ գորգեր, բազմատեսակ աշխատանքային գործիքներ, ավանդական կենցաղային իրեր, ուշագրավ վավերագրեր, դրամներ, մեդալներ և այլն, որոնց մի մասն առաջին անգամ է ներկայացվում թանգարանի մշտական ցուցադրությունում։
