Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակին նվիրված գիտաժողով (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ – 100. Թանգարանն ու այսօրվա մարտահրավերները)

հանդիսավոր նիստ

2019 թ. սեպտեմբերի 9-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ»-ում կայացավ Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողովի հանդիսավոր նիստը, որին մասնակցեցին արտերկրի հեղինակավոր թանգարանների ներկայացուցիչներ. մասնավորապես՝ Պետական Էրմիտաժի, Լուվրի, Մետրոպոլիտեն արվեսի թանգարանի, Ռուսաստանի պատմության թանգարանի, Առլի հնությունների թանգարանի, Ռոսֆոտո թանգարան-ցուցահանդեսային կենտրոնի գործընկերները, պատմաբաններ, հնագետներ, թանգարանագետներ և արվեստաբաններ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից և Հայաստանյան տարբեր հաստատություններից:

Նիստը վարեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը:

Նիստի ընթացքում թանգարանի հանրահռչակման գործում մեծ ավանդ ունեցած անձանց և թանգարանի վաստակաշատ աշխատակիցներին հանձնվեցին հոբելյանական հուշամեդալներ: