Հարգելի հետևորդներ,

Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական, դրամագիտական, ազգագրական, նոր և նորագույն պատմության շրջանին վերաբերող ֆոնդերը համալրելու նպատակով ընդունվում են  հայտեր՝ ստորև ներկայացվող պահանջներին համապատասխան:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել historymuseum.am@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հայտը ներկայացնող անձը պետք է ունենա տվյալ առարկայի փորձագիտական եզրակացությունը՝ համաձայն պետական գնման չափորոշիչների, լուսանկարը, առարկայի տվյալները, առարկային գնման համար առաջարկվող արժեքը, առարկայի սեփականատիրոջ համաձայնությունը:

Ներկայացված հայտերը կուսումնասիրվեն թանգարանի կողմից թանգարանի ֆոնդային գնահատող հանձնաժողովի նիստում՝ առարկայի՝ թանգարանի ֆոնդի բնույթին, համապատասխանությունը հաստատելու համար: Հանձնաժողովի կողմից հայտը հավանության արժանանալու կամ մերժման դեպքում թանգարանի կողմից տեղեկացվում է դիմումատուին: