Մարտի 31-ին՝ ժամը 17։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների պատմությունը» խորագրով բանախոսություն, որը կվարի թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող Հայկ Նազարյանը։
Բանախոսության ընթացքում կներկայացվի վերջին հարյուր տարում Հայաստանում գործած և գործող ռազմարդյունաբերական գործարանների, գիտաարտադրական միավորումների և գիտահետազոտական ինստիտուտների պատմությունը։