Հունիսի 16-ին` ժամը 17։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում՝ «Դեպի իմ Հայաստան» խորագրով ժամանակավոր ցուցադրության սրահում, տեղի կունենա «Հայաստանն իմ աչքերով» խորագրով հանդիպում-զրույց լուսանկարիչներ Վինսլոու Մարտինի, Արմեն Տեր-Մկրտչյանի և Փիրուզա Խալափյանի հետ։
Հանդիպման ընթացքում լուսանկարիչները կպատմեն իրենց կողմից արված այն վավերագրական լուսանկարների մասին, որոնք ներկայացնում են հայաստանյան առօրյան, կյանքը, պատմական իրադարձությունները։