Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կկայանա «Հայաստանում հնագիտական տուրիզմի զարգացումը․Գառնիի խճանկարների վերականգնումը և հայ-իտալական գործունեությունը Դվինում և Արուճում» խորագրով աշխատաժողովը։ Աշխատաժողովը նվիրված է հնագիտության և մշակութային ժառանգության պահպանության ոլորտում հայ-իտալական երկարատև համագործակցությանը: Բանախոսները կներկայացնեն Գառնիի խճանկարի վերականգնման աշխատանքները, հնագիտական տուրիզմի զարգացման նախադրյալները, ինչպես նաև 2025 թվականի ընթացքում կատարված հնագիտական հետազոտությունների արդյունքները։
Աշխատաժողովի ծրագիր՝
15:00 | Բացման խոսք
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն – Դավիթ Պողոսյան
15:10 | Ողջույնի խոսք
ՀՀ ԿԳՄՍ նախարար – Ժաննա Անդրեասյան
Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան – Ն. Գ. Ալեսսանդրո Ֆերրանտի
Իտալական զարգացման համագործակցության գործակալություն (AICS), Մշակույթի և զարգացման թիմ – Էմիլիո Կաբասինո, Պաոլա Աբենանտե
15:40 | Գիտական զեկույցներ
Ֆլորենցիայի համալսարան, ծրագրի գլխավոր համակարգող – Պրոֆեսոր Միքելե Նուչիոտի (թեմա՝ «Հնագիտական տուրիզմի զարգացումը․ AICS ARCHETOURDEV ծրագիր»)
16:00 | Կիսաթանկարժեք քարերի արհեստանոց, տնօրեն – Էմանուելա Դաֆրա (թեմա՝ «Opificio delle Pietre Dure»-ն և խճանկարի վերականգնումը»)
16:15 | Ֆլորենցիայի համալսարան, Կիսաթանկարժեք քարերի արհեստանոց – Արիաննե Պալլա, Աննա Պատերա, Ֆրանչեսկա Տոսո, Ֆեդերիկա Կապպելլի, Ֆիլիպ Կրոն Մորելլի (թեմա՝ «Գառնիի խճանկար․ 2025 թվականի վերականգնման աշխատանքների հաշվետվություն»)
16:45 | Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների միջազգային ասոցացիա (ISMEO) – Սերգիո Ֆերդինանդի և ՀՀ ԳԱԱ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Արուճի պեղումների համաղեկավար – Աստղիկ Բաբաջանյան (թեմա՝ «Հնագիտական հետազոտությունները և զարգացումը Արուճում»)
17:00 | ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Դվինի պեղումների ղեկավար – Պրոֆեսոր Համլետ Պետրոսյան և Ֆլորենցիայի համալսարան, աշխատանքների համակարգող – Լապո Սոմիլլի (թեմա՝ «Հնագիտական հետազոտությունները և զարգացումը Դվինում»)
17:15 | Եզրափակիչ խոսք
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմամշակութային ժառանգության պահպանության վարչության պետ – Հարություն Վանյան
Աշխատաժողովը իրականացվում է Ֆլորենցիայի համալսարանի և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու այս կարևոր գիտամշակութային իրադարձությանը։
