«Հայաստան և Իրան. Հողի հիշողությունը» համատեղ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներ
Իրանի ազգային թանգարանում ս.թ. հոկտեմբերի 17 –ին կայանալիք ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՐԱՆ. ՀՈՂԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ համատեղ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները՝ նմուշների նույնականացում, դասակարգում, իրականացվում են ամբողջ թափով: Ամենայն դրվատանքի են արժանի իրանցի մեր գործընկերների ցուցաբերած մասնագիտական բարձր մակարդակն ու նվիրումը իրենց գործի հանդեպ:
Ցուցադրության կառուցանման և նմուշների տեղադրման ընթացքին ծանոթանալու համար թանգարան է այցելել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը: