Հունիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարի ներքո կբացվի «Հայերը Երկրորդ աշխարհամարտում․ հաղթանակ-80» պաստառային ցուցադրությունը` նվիրված նացիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին։
Ցուցադրության բացմանը բանախոսությամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն պ․գ․դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը։
Մեծադիր պաստառների վրա ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանում պահվող խորհրդային շրջանի 31 քաղաքական և երգիծական ցուցապաստառների լուսապատճենները:
Մուտքն ազատ է։