Հայկական ասեղնագործական արվեստի ուշագրավ մասն են կազմում գորգանախշ ու գորգատիպ բանվածքները, որոնց ամենավաղ օրինակները վերաբերում են 17-18-րդ դարերին: Ավելի ուշ՝ 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերը հայոց մեջ լայն տարածում ստացան խաչկարով ասեղնագործված գորգերը, բարձերի երեսները և այլ իրեր, որոնք կրկնում էին հայկական գորգերի ու կարպետների զարդահորինվածքները: Փետրվարի 17-ին` ժամը 16:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հայկական գորգանախշ և գորգատիպ ասեղնագործություն» խորագրով բանախոսություն՝ նվիրված գեղարվեստական գործվածքի առանձնահատկություններին և ազգային մշակույթում դրա ունեցած դերին:
Բանախոսությունը կվարի պ․գ․թ․, դոցենտ Կարինե բազեյանը։
Մուտքը՝ թանգարանի տոմսով։