Մարտի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հայկական զորքի թվաքանակն ու հրազենը 1720-ական թթ.» խորագրով բանախոսություն, որը կվարի քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը։
1720-ական թթ․ Արևելյան Հայաստանում, ազգային-ազատագրական ծրագրով պատմական թատերաբեմ է իջնում մարտունակ հայկական զինուժ, որի թվաքանակը և՛ հայկական, և՛ օտար աղբյուրների հավաստի գնահատմամբ հասնում էր տասնյակ հազարավոր մարտիկների։ Բանախոսության ընթացքում կքննարկվի այդ զորքի հավաքագրման ու կազմավորման ժամանակագրությունը, զինվածությունն ու թվաքանակը՝ ըստ տարածքային տեղակայվածության։