Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ՝ ապրիլի 18-ին` ժամը 16։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հայկական մշակութային ժառանգության հետքերով. ճամփորդություններ և արկածներ» խորագրով հանդիպում-զրույց, որը կվարի լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերյանը։ Բանախոսը կներկայացնի Հայաստանում և Արցախում գտնվող խաչքարերի, եկեղեցիների լուսանկարներ` արված իր կողմից։ Հրայր Բազէ Խաչերյանը, թերևս, ամենաշատ եկեղեցիներ նկարած լուսանկարիչն է, ով Հայաստան եկավ Արցախյան ազատամարտի տարիներին և մինչև հիմա շարունակում է լուսանկարչության միջոցով բացահայտել հայոց աշխարհը: