Ամանորին ընդառաջ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հայոց հին և նոր Նոր Տարին» խորագիրը կրող բանախոսությունը, որը կվարի ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պ․գ․թ․ Հրանուշ Խառատյանը։
Բանախոսը կներկայացնի Նոր տարվա ծագումնաբանությունը, քաղաքական և օրացույցային շարժականությունը, հայկական ծիսակարգերը և տոնահանդեսի առանձնահատկությունները։ Բանախոսության ընթացքում կխոսվի նաև ավանդական Նոր տարին տոնելու դրսևորումների, տոնի կարևոր բաղադրիչների, ինչպես նաև բուն տոնախմբության կազմակերպման առանձնահատկությունների և այլ մանրամասների մասին։
Մուտքն ազատ է։