Ապրիլի 26-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հավերժի ճամփորդներ. անուններ, պատմություններ և երազանքներ» խորագրով առցանց ցուցադրության շնորհանդեսը:

Դեռևս 2020 թ. վերջերից թանգարանը սկսել էր իրականացնել Արցախյան 2-րդ պատերազմում զոհված հայ քաջորդիների մասին նյութերի հավաքչական աշխատանքը: Այսօր թանգարանում են պահվում զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Առցանց ցուցադրությունն իրականացվել է Հ.Բ.Ը.Մ.-ի հետ համագործակցության արդյունքում:

Մուտքն ազատ է: