Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հավերժի վավերագրություն․ Արցախ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը։
Ցուցահանդեսում տեղ են գտել համանուն մրցույթի մասնակիցների կողմից ուղարկված 50-ից ավելի լուսանկարներ, որոնք ներկայացնում են Արցախի պատմամշակութային ժառանգությունը։ Բացումից հետո ընտրված լավագույն լուսանկարների հեղինակները կպարգևատրվեն խորհրդանշական մրցանակներով։
Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպվել էր Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և սիրով սպասում Հայաստանի պատմության թանգարանում։