Ապրիլի 27-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա դասախոսություն ՀՀ փոստային ծառայության կայացման և զարգացման(1919-1920), Խորհրդային Հայաստանի փոստային ծառայության առաջին երեք տարիների(1921-1923), ինչպես նաև սեփական նամականիշների թողարկման կարճատև ժամանակաշրջանի պատմության թեմայով:
Զեկույցով հանդես կգա տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Նահապետյանցը: Կցուցադրվեն հազվագյուտ և եզակի նյութեր (նամականիշեր և նամականիշներով նամակներ) Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից և սեփական հավաքածուից: (Դասախոսությունը կլինի ռուսերենով)