Դեկտեմբերի 24-ից Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Հյուսվող հիշողություններ. ընտանեկան ժառանգություն» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Առաջին անգամ կներկայացվեն Տեր-Ղևոնդյան-Չորբաջյան և Խաչատուրյան-Դևեջյան չորս մեծ ընտանիքներից ժառանգություն մնացած ուշագրավ լուսանկարներ, պատմական վկայություններ, նամակներ, ձեռագործ պարագաներ և այլ նմուշներ։
Ցուցանմուշները 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերը պատմական Հայաստանի տարբեր բնակավայրերից չորս հայ ընտանիքների անցած երկար և բարդ ճանապարհի նյութեղեն վկայություններն են՝ ժամանակի իրադարձությունների համատեքստում։ Ընտանեկան ժառանգության պահպանության և արդիականացման խնդիրները ևս ցուցադրության առանցքում են։
Ցուցահանդեսն իրականացվում է Արմինե Տեր-Ղևոնդյանի նախաձեռնությամբ և նրա հետ համագործակցությամբ։
