Հոկտեմբերի 17-ին Իրանի ազգային թանգարանում կայացավ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՐԱՆ. ՀՈՂԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը:
Առաջին անգամ կողք – կողքի ցուցադրվեցին Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի համաժամանակյա (Ք. ա. IV հազարամյակից մինչև Ք.ա. I դար) 103- ական նմուշ՝ ի ցույց դնելով երկու երկրների մշակութային և հոգևոր արժեքների հնամենի ակունքները՝ Հայաստանի և Իրանի հողի հիշողությունը: Ինչպես իր ելույթում նշեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գ. Գրիգորյանը. «Բացառիկ այս ցուցահանդեսը Իրանի և Հայաստանի մշակութային ամենամեծ ու կարևոր հաստատությունների՝ պետական թանգարանների աննախադեպ համագործակցության ծնունդն է, որ հուսով եմ կունենա իր շարունակությունը»: